Բերման ենթարկվեց Ամերիկյան փողոցից
08.07.2017 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի և Կենտրոնական բաժինների, և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, Ամերիկյան փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Յուրի Մ.-ն, որը հունիսի 15-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: