ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՄԷ-ի Ինտերպոլի կողմից հետախուզվողին հայ ոստիկանները հայտնաբերեցին օդանավակայանում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ և Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Էմադ Տ.-ն, որը 2009 թ. հուլիսի 28-ից հետախուզվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 401/1 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: