ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՄՆ Դալաս քաղաքում կայացավ Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը

24.10.2022 10:17 Պաշտոնական
ԱՄՆ Դալաս քաղաքում կայացավ Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նախաձեռնությամբ՝ հայկական պատվիրակության կազմում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը մասնակցեցին հոկտեմբերի 15-ից 18-ը ԱՄՆ Դալաս քաղաքում կայացած Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի համաժողովին և ցուցահանդեսին։
Ոստիկանության ոլորտի առաջնորդներին միավորած ամենամյա համաժողովին մասնակցում էին շուրջ 15 000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառումն ուղղված էր ոստիկանական կրթական և մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև միջազգային կապերի ձևավորմանը։
Միջոցառման շրջանակում պատվիրակությունը մասնակցեց մի շարք կրթական նիստերի, հնարավորություն ունեցավ ծանոթանալու ոստիկանական բարեփոխումների ժամանակակից մարտահրավերներին, ոստիկանության ու հանրության հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումներին, ճգնաժամային իրավիճակներում գործելակերպին, ձևավորված մշակույթին և այլն։ Հանդիպումներ տեղի ունեցան և կապեր հաստատվեցին մի շարք երկրների ոստիկանական կառույցների հետ։
Համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը ևս հնարավորություն ընձեռեց ծանոթանալու ոստիկանական գործունեության ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաներին, սարքավորումներին և սպառազինությանը։