ԱՄՆ Ինտերպոլի կողմից խարդախություն, դավադրություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով հետախուզվողը` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում
19.04.2014 13:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 18-ին, ժամը15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2012 թ. օգոստոսի 21-ից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 1349, 1956 հոդվածների (առողջապահական ոլորտում խարդախություն, դավադրություն, փողերի լվացում կատարելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983 թ. ծնված Անուշ Ս.-ն:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ գլխավոր դատախազին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: