ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՄՆ Ֆեյրֆաքս օկրուգի ոստիկանության աշխատակից Թիմ Ֆիլդսը և Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ծրագրային խորհրդատու Լարրի Սոնդերսը ՀՀ ոստիկանությունում

2012 թ. մայիսի 21-ին ոստիկանության պետի տեղեկալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԱՄՆ Ֆեյրֆաքս օկրուգի ոստիկանության աշխատակից Թիմ Ֆիլդսին եւ Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ծրագրային խորհրդատու Լարրի Սոնդերսին: Նրանք Հայաստանում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջեւ փորձի փոխանակում եւ ուսուցում ապահովող «Իրավապահ կրթության եւ ուսուցման միջազգային ծրագրի» շրջանակներում: Հանդիպման ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր: Արթուր Օսիկյանը, մասնավորապես, ներկայացրեց իրականացված բարեփոխումներն ու ոստիկանության այն գործառույթները, որոնք ուսումնահետազոտական ծրագրի շրջանակներում էին:
Նշենք, որ երեք փուլից բաղկացած ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության երկու աշխատակից ներկայումս Միացյալ Նահանգներում ծանոթանում են համայնքային ոստիկանության եւ պրոակտիվ հետաքննության սկզբունքներին ու առանձնահատկություններին: ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մեկում ծրագրով նախատեսված ոստիկանության մոդելի ներդրման նպատակը ահազանգերին արագ եւ արդյունավետ արձագանքման մեխանիզմներ ստեղծելն է: Դրա համար անհրաժեշտ է վերանայել հերթապահ մասերի գործառույթները, ձեւավորել երեք հերթափոխով շուրջօրյա պարեկային ծառայություն իրականացնող ենթակառույց, պատրաստի ձեւաթղթերի ներդմամբ առավելագույնս կրճատել դեպքերի փաստաթղթավորման համար պահանջվող ժամանակահատվածը, հնարավորինս բացառել տուժողներին եւ վկաներին ոստիկանական մասնաշենք հրավիրելու գործելակերպը: ՀՀ ոստիկանությունում այս մոդելի ներդրումը կարող է ակնհայտորեն զարգացնել համայնքամետ եւ տեղեկատվական հենքով ոստիկանության գաղափարը, ինչպես եւ՝ անցում կատարել ռեակտիվ հետաքննությունից պրոակտիվ հետաքննության, ինչն անհամեմատ արդյունավետ է:
Մայիսի 23-ին պարոնայք Ֆիլդսին ու Սոնդերսին ընդունեց նաեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ամերիկացի հյուրերն այցելեցին նաեւ ոստիկանության կրթահամալիր եւ պարեկապահակետային ծառայության գունդ: