ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել
12.12.2017 12:55
Հետախուզվողի հայտնաբերում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, ԱՄՆ քաղաքացի, 1982 թ. ծնված Բեն Ռ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: