Ամռանը կատարված գողության հետքերով
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ադամ Մ.-ին:
Նա հայտնել է, որ 2014 թ. ամռանը իրենց թաղամասի բնակիչներ Գրիշայի և Կամոյի հետ, գողություն կատարելու նպատակով, գնացել են Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոտայում գտնվող պահեստային տարածք, որտեղ ինքը ցանկապատի մոտ հսկել է, իսկ մյուսները ցանկապատի վրայով մագլցելով` մուտք են գործել և գողացել ամրաններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու, տուժողին և Գրիշայի ու Կամոյի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: