1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն՝ 2012 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ կամավոր հանձնված զենք եւ ռազմամթերքի վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն՝ 2012  թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ կամավոր հանձնված զենք եւ ռազմամթերքի վերաբերյալ
2012 թ. ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր է  հանձնվել 930 միավոր հրազեն /2011 թ.` 920/  եւ 62 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 10 միավորով կամ  1.1 %-ով: 
Նշված 930 միավոր հրազենից  212-ը`  կամ 22.8%-ը,  առգրավվել է, 242-ը՝ կամ 26.0%-ը հայտնաբերվել, իսկ 476-ը՝ (51.2%) հանձնվել  կամավոր:  930 միավոր հրազենից 112-ը եղել է ատրճանակ, 91-ը` ինքնաշեն ատրճանակ , 38-ը` ինքնաշեն կրակող սարք, 74-ը` ինքնաձիգ, 22-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 546-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, 21-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ-ականանետ, 19-ը`  գնդացիր, 7-ը` այլ զենքեր  եւ այլն:
Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է  տարբեր տրամաչափի 177555 փամփուշտ, 258.3 մետր դետոնացիոն քուղ, 214 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 755 նռնակ, 36 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 564 պայթուցիչ, 44 պայթուցիկ սարք, 29.4 կգ պայթուցիկ նյութ, 106 ական եւ արկ, 223 ճայթիչ   եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ կամավոր է հանձնվել 203 միավոր հրազեն, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 21.8%-ը: Այդ  203 միավոր հրազենից  72-ը կամ 35.5%-ը`    առգրավվել է, 108-ը՝ կամ 53.2%-ը, հայտնաբերվել, իսկ 23-ը կամ 11.3%-ը, հանձնվել  կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2012 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝  2012 թ. մարտի 12-ից ապրիլի 11-ը եւ սեպտեմբերի 5-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից կազմակերպվել եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց են կացվել օպերատիվ-կանխարգելիչ՝ «Զինանոց-2012» միջոցառումը՝ 2 փուլերով, որոնց ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների  կողմից առգրավվել կամ տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր է  ներկայացվել   ապօրինի պահվող 380  միավոր տարբեր տեսակի հրազեն /2011 թ.՝ 364/, որը նախորդ  տարվա ցուցանիշից ավել է  16 միավորով կամ  5.5 %-ով:  
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: