1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2015 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփման խորհրդակցությունը վարում էր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Աշխատանքը գնահատելու լավագույն միջոցը համեմատությունն է: 2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Երեւանում գրանցվել է 4080 հանցագործության դեպք, 109-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Սա պայմանավորված է սեփականության, անձի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճով: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 54-ով, ընդ որում` կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու փաստերն աճել են 111-ով կամ 317 տոկոսով: Փոխարենը` ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 193-ով: 252 դեպքով նվազել են բնակարանային գողությունները, ինչը պայմանավորված է կանխարգելիչ աշխատանքների ակտիվացմամբ, շենքերի մուտքերում տեսախցիկների եւ ահազանգման համակարգերի տեղադրմամբ, բնակչության հետ տարված բացատրական աշխատանքներով:
Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 37-ով, սպանության փորձերը` 6-ով, սպանությունները նվազել են 1 դեպքով: 14-ով նվազել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնականները` 7-ով:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւանում հայտնաբերվել է 20 հանցախումբ` 45 անձով, որոնք կատարել են 99 հանցագործություն:
Հասարակական անվտանգության կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 53, ճանապարհատրանսպորտային պատահարները` 47 դեպքով:
Օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել կամ հանձնվել է բնակչության մոտ ապօրինի պահվող 128 միավոր հրազեն:
Գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում. թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 28-ով, իրացման փաստերը` 35-ով:
Նախկինում կատարված` կասեցված հանցագործություններից բացահայտվել է 159 դեպք:
Քրեական հետախուզության ծառայողների կողմից բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 77-ով, համայնքային ոստիկանության տեսուչներինը` 13-ով, պարեկապահակետային ծառայության աշխատակիցներինը` 26-ով:
Համագործակցող անձանց օգնությամբ բացահայտված հանցագործություններն աճել են 41-ով: Հայտնաբերվել է 379 հետախուզվող:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալները ներկայացրին կայազորի կատարած աշխատանքները` համապատասխան ուղղություններով, իսկ ենթակա ստորաբաժանումների պետերը ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանումների գործունեությունը, վերլուծեցին կիսամյակի ցուցանիշները` անդրադառնալով ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ առկա թերացումների վերացմանն ուղղված միջոցառումներին: