Այսօր «Մերսեդես»-ը Երևան-Երասխ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
22.06.2015 18:32
ՃՏ պատահարներ
Հունիսի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Արմեն Կ.-ի վարած «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին, Ոսկետափ գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: