ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էջմիածնում շինություն է այրվել

07.10.2015 12:01 Հրդեհ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի նախկին կաթի գործարանի տարածքում շինություն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.10-ի սահմաններում այրվել է գործարանի տարածքի երկհարկանի շինության 2-րդ հարկի 100 քմ տարածքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: