Ոստիկանները բացահայտեցին Այգեզարդում կատարված բնակարանային գողությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Արարատի մարզի Այգեզարդ գյուղում կատարված բնակարանային գողություններ: Մի երիտասարդ ձերբակալվել է: Երկու անչափահաս հանձնվել են ծնողների հսկողությանը:
Դեպքերի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են:
Արտաշատի ոստիկանների բացահայտմանը կանդրադառնանք «02» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
