Այգուց գտած զինամթերքը հանձնել է ոստիկանություն
24.12.2014 10:00
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Դավիթ Ս.-ն և հանձնել ինքնաձիգի տարբեր տրամաչափի 10 փամփուշտ և «մոնտաժային» տիպի 37 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը նույն օրը գտել է Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմացի այգուց:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: