Հետախուզվողը հայտնաբերվեց Այնթապ գյուղում
09.09.2022 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի 4-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 28-ամյա Սարգիս Մ.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: