Հետախուզվողը հայտնաբերվեց Այնթապ գյուղում
26.06.2023 11:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Այնթապ գյուղի 13-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Գևորգ Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: