ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Այնթապից կասկածանքով բերման են ենթարկել երեք երիտասարդի

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 16-ին, ժամը 15.30-ին, Այնթապ գյուղից բերման են ենթարկել Երևան քաղաքի 17-25 տարեկան երեք բնակչի:
17-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ, ձեռքի պայուսակում, հայտնաբերվել են 5 (համապատասխանաբար լցված 3 գ, 23 գ, 13 գ, 14 գ և 33 գ) պոլիէթիլենային տոպրակներ՝ լցված մոտ 86 գ կշռով կանեփանման բույսի կանաչ զանգվածով:
Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է Այնթապ գյուղի դաշտերից՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել է դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`