Այրումից Գյումրի ընթացող բեռնատար գնացքի տակ 31 այծ է ընկել ու սատկել
Օգոստոսի 31-ին, ժամը 15.20-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հաղպատ կայարանի մոտակայքում այծեր են ընկել գնացքի տակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի մի բնակչի պատկանող այծերի հոտի մի մասը «Հաղպատ» կայարանի մերձակա «Աթոռիկ» կոչվող հանդամասից անսպասելիորեն հայտնվել է երկաթուղու 2604 կմ-ի 2-ից 3-ն ընկած պիկետում և ընկել Այրումից Գյումրի ընթացող բեռնատար գնացքի տակ, ինչի հետևանքով 31 այծերը սատկել են:
Գնացքի շարժակազմին և երկաթգծին որևէ վնաս չի պատճառվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: