Մահացու պատահար Երևան-Սևան ճանապարհին. մեքենան շրջվել և այրվել է
Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.55-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, շրջվել և այրվել:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
