Այրվածքներ` գազի արտահոսքից բռնկված հրդեհից
Մայիսի 11-ին, ժամը 12.30-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, 1955 թ. ծնված Յուրա Թ.-ի տանը կից ավտոտնակում, նրան պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազասնուցման համակարգից տեղի ունեցած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Յուրա Թ.-ն, 1989 թ. ծնված Ամալյա Թ.-ն, 1991 թ. ծնված Երվանդ Թ.-ն և 1960 թ. ծնված Սուսաննա Ա.-ն այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: