ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այրվել են շուրջ 52.69 հեկտար դաշտեր

12.08.2015 17:12 Հրդեհ
Օգոստոսի 11-ին, ժամը 11.30-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային տեսչությունից ոստիկանության Սիսիանի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սիսիան-Բնունիս ճանապարհի 17-րդ կմ հատվածում չոր խոտածածկ տարածքներում հրդեհ է առաջացել և տարածվել Տոլորս, Բնունիս համայնքների հացահատիկի և անասնակերերի դաշտերում, ինչի հետևանքով այրվել են շուրջ 52.69 հա դաշտեր:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները ճշտվում են:
Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: