Այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան
25.04.2014 17:17
Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի դիրքերում

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքի եւ վետերանների խորհրդի նախաձեռնությամբ՝ մայրաքաղաքի Արաբկիրի, Մաշտոցի, Մալաթիայի եւ Շենգավիթի վարչական տարածքներում գործող ավագ դպրոցների քառասուն աշակերտներ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:
Դպրոցականները ծանոթացան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների ու բռնությունների մասին վկայող փաստաթղթերին ու լուսանկարներին, այնուհետեւ ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: