1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարդենիսի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

26.09.2022 11:39 Գողություն
Վարդենիսի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 24-ի առավոտյան 1-02 ծառայություն էր զանգել Սոթք գյուղի մի բնակիչ. նա նկատել էր, որ իրենց գոմի ոչխարներից 8-ը չկան:
Գյուղ էր մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Վարդենիսի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացած տեղեկությունն իրացրին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Երևանում հայտնաբերվեց, գողությունը կատարելու կասկածի հիմքով ձերբակալվեց և իր վարած «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, Վարդենիսի բաժին տեղափոխվեց Նոր Խարբերդում հաշվառված և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ:
Հանցագործության միջոց մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդը` Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողացված ոչխարներից 6-ը հայտնաբերվել և վերադարձվել են տիրոջը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: