ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թումանյանի բաժնի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

23.09.2022 13:06 Գողություն
Թումանյանի բաժնի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն զանգած Շնող գյուղի բնակիչը հայտնել էր, որ Լորուտ և Հաղարծին գյուղերի մերձակա սարերից գողացել են իր խոշոր եղջերավոր անասունները: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ Լորուտից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասից են գողացել խոշոր եղջերավոր անասունները: Տուժողին պատճառվել էր մոտ 4 միլիոն 500 000 դրամի վնաս:
Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ, օգտվելով առանց հսկողության թողնված լինելու հանգամանքից, 13 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գողացել էր Դսեղ գյուղի 40-ամյա բնակիչը և տարել իր անասնագոմ: Պարզվել է նաև, որ կենդանիներից երեքը վաճառել էր, իսկ 2-ը, միսը հետագայում վաճառելու նպատակով, Հագվի գյուղի երկու բնակչի հետ՝ մորթել:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ մորթված կովերից մեկի մսամթերքը հայտնաբերվել է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում: Մսամթերքի մյուս մասը և հինգ խոշոր եղջերավոր անասունները հայտնաբերվել են 40-ամյա դսեղցու անասնագոմում:
Հագվի գյուղի երկու բնակիչը ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին: Դսեղ գյուղի բնակիչը սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է:
Վերոհիշյալ անձինք և կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: