Անասնագողություն Մեծամորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները սկսեցին որոնողական աշխատանք՝ գյուղացու ցլիկը հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ գողացել են:
Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը: Օգոստոսի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց 23-ամյա մի երիտասարդ:
Նա խոստովանեց կատարածը:
Ցլիկը վերադարձվեց տիրոջը:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: