ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անասնագողությունները բացահայտվեցին

11.07.2016 12:11 Գողություն
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի և Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 17-ին, ժամը 6.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1993 թ. ծնված Սամվել Ա.-ն Ջիլ գյուղի արոտավայրերից գողացել է 1975 թ. ծնված Կարեն Հ.-ին պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս: 
Հուլիսի 9-ին Կարեն Հ.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի և Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիս ամսվա տարբեր օրերի Սամվել Ա.-ն Աղբերք գյուղի տարբեր վայրերից գողացել է 1973 թ. ծնված Արմեն Ծ.-ին պատկանող 4 ցուլերը և հորթը՝ պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Հուլիսի 9-ին   Արմեն Ծ.-ն հրավիրվել է բաժին և ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: