ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդը ապամոնտաժել է համայնքին պատկանող խողովակները և տեղափոխել իր անասնագոմի բակ

12.09.2019 18:07 Գողություն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Բաղանիս բնակավայրի 64-ամյա մի բնակչի անասնագոմի բակում հայտնաբերել են 4 հատ՝ յուրաքանչյուրը մոտ 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ:
Պարզվել է, որ տղամարդը համայնքին պատկանող խողովակները 2016 թ. աշնանը, առանց թույլտվության, ապամոնտաժել է Բաղանիս բնակավայրի «Սնձնուտ» հանդամասից և տեղափոխել իր անասնագոմի բակ:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: