ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անիի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մարալիկ քաղաքի 27-ամյա մի բնակիչ տանը պահում է թմրանյութ: Փետրվարի 23-ին փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում էլ երիտասարդի տանն ու կից կառույցներում կատարվեց խուզարկություն: Ընդհանուր 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին հավաբնի առաստաղի ծածկի տակ և վառելիքի պահեստարանի պատի անցքում:
Խուզարկությանը ներկա երիտասարդի մայրը հայտնեց, որ դրանցից տեղյակ չէ, իսկ որդին մայրաքաղաքում է: Հաջորդ օրը որդին ներկայացել է Անիի բաժին ու հայտնել, որ թմրանյութի հումքը հավաքել է դեռ երեք տարի առաջ՝ վայրաճ կանեփի բույսերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: