ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անիի բաժնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները նրա տան բակի աղավնիների բնից զննությամբ հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով: Ըստ 35-ամյա տղամարդու՝ կանեփը քաղել էր 2019 թվականի ամռանը և պատրաստել էր թմրանյութ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: