ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Պատժի անխուսափելիություն». ոստիկանության թեմատիկ անդրադարձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պատժի անխուսափելիություն». ոստիկանության թեմատիկ անդրադարձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ծառայության հիմնական ուղղություններից մեկը հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելն ու արդարադատության առաջ կանգնեցնելն է։ Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները՝ նաև հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որն իր հայտարարություններով պարբերաբար դիմում է քաղաքացիներին այս կամ այն հանցագործության համար հետախուզվող անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Թեև չենք բարձրաձայնել, բայց այս եղանակով՝ քաղաքացիների օգնությամբ, բազմաթիվ հանցագործներ են հայտնաբերվել։
Ինչպես չկան չբացահայտվող հանցագործություններ, այնպես էլ չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, փորձը ցույց է տվել, որ դա միայն ժամանակի հարց է։ Կարևոր է նաև ոստիկանության բացատրական աշխատանքը։ Դրա արդյունքում փախուստի մեջ գտնվողները հաճախ ինքնակամ ներկայանում են նախաքննական մարմնին։ Ոստիկանությունը հետևողական է յուրաքանչյուր հետախուզվողի նկատմամբ, հանցագործն աշխարհի որ հատվածում էլ լինի՝ բռնվելու է։ Խոսենք թվերով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վաչագան Գասպարյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց այս տարվա վիճակագրությունը, «Ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների արդյունքում 2017 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ հայտնաբերվել են 1122 հետախուզվողներ։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ ինքնակամ ներկայացել են 290 հետախուզվողներ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայի թագավորությունից, Բելառուսից, Ֆրանսիայից և այլ հանրապետություններից էքստրադիցիայի են ենթարկվել 43 հետախուզվող»։
Նշված 1122 հետախուզվողներից 82-ը հայտնաբերվել են այս տարվա սեպտեմբերին։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նշված 82 հետախուզվողներից ինքնակամ են ներկայացել 21-ը։
Ներկայացնենք այս շաբաթ հայտնաբերված հետախուզվողների, որոնք որոնվում էին մի քանի հասարակական հնչողություն ունեցող դեպքերով։
Սեպտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվեց 2012 թվականից սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 30-ամյա Մեսրոպ Խառատյանը։
Նա 2012 թվականի հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ընկերոջ վարած «Նիսան» ավտոմեքենայով բախվել էր «Տոյոտայի»։ Վթարի վայր էին կանչել իրենց մյուս ընկերներին, խմբովի հայհոյել, բռնություն գործադրել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել «Տոյոտայի» վարորդին ու ուղևորին։ Այս ընթացքում Մեսրոպ Խառատյանը սուր կտրող ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել էր ուղևորի կրծքավանդակին ու սպանել։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության, որը զուգորդվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ։ Մեսրոպ Խառատյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում։
Դեպքից տարիներ անց, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ համանուն ստորաբաժանման ծառայողների հետ, մայիսի 15-ին Խառատյանը Մոսկվայում հայտնաբերվեց և ձերբակալվեց։
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Երևանի Բաղրամյան փողոցի շենքերից մեկից հայտնաբերեցին և վարչություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 1984 թվականին ծնված Արմեն Վարդանյանին։
2015 թվականի հուլիսի 9-ին, Վարդանյանը մի խումբ քաղաքացիների հետ կազմակերպել է ավազակային հարձակում, որի ընթացքում մի քաղաքացուց հափշտակել են 38,000 դոլար, համակարգիչ և բջջային հեռախոս։
Նույն տարվա օգոստոսի 8-ին Արմեն Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծավալուն և հետևողական օպերատիվ հետախուզական աշխատանքի արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվեց և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը։
Նա սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետ՝ իրենց մոտ եղած «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էր արձակել 2 քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մի մարդ սպանվել էր, մյուսը վիրավորվել։
Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին ներգրավել որպես մեղադրյալ և հայտարարել հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։
Ներկայացրինք ընդամենը 3 հետախուզվողի, որոնց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկել է ծավալուն օպերատիվ հետախուզական աշխատանք։
Վերջում կրկնենք՝ դեպքից անցած լինի 8 օր, թե 5 տարի, հետախուզվողը լինի Մոսկվայում, թե Կոտայքի մարզի գյուղերից մեկի չգործող արտադրական տարածքում՝ ոստիկանությունը հետևողական է, բոլոր մեղադրյալ-հետախուզվողները հայտնաբերվում են։