ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անկախության օրվան նվիրված համերգ Մեծամորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր դարավոր երազանքի` Անկախության օրվան նվիված միջոցառուները մեծ շուքով է նշվում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Մեծամոր քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մշակույթի պալատում ոստիկանության զորքերի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական համերգ:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի անունից ներկաներին շնորհավորական խոսք հղեց զորքերի հրամանատարի տեղակալ Հայկ Բաբայանը։
Արամ Խաչատրյանի վալսն ազդարարեց տոնական համերգի սկիզբը:
Հայրենասիրական և ոստիկանությանը նվիրված երգերով հանդես եկավ ՈԶ երգչախումբը:
Միջոցառման ավարտին ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններն արժանացան պարգևների:
Նրանց ձեռքբերումները մեր պետականության հասունության մասին են փաստում:
Շնորհավոր տոնդ, Հայաստանի անկա՛խ Հանրապետություն: