ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն «Հաղթանակ» զբոսայգու սրճարանից. գիշերային անկոչ հյուրերի հայտնաբերման աշխատանքներին մասնակցեցին նաև ոստիկանության վետերանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գողություն «Հաղթանակ» զբոսայգու սրճարանից. գիշերային անկոչ հյուրերի հայտնաբերման աշխատանքներին մասնակցեցին նաև ոստիկանության վետերանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք գիշերը, ժամը 02.30-ին,  նշված զբոսայգում գործող սրճարանի պատի վրայով մագլցելով` մուտք են գործել սրճարանի տարածք և տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել հեռուստացույց և նվագարկիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: