Անհայտ ավտոմեքենայի վարորդը որոնվում է
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: