Անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը որոնվում է
16.08.2014 12:51
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Գոհար Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: