ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անհայտ պայմաններում կորցրել էր բջջային հեռախոսը

24.07.2013 13:17 Գողություն
Հունիսի 7-ին,  ոստիկանության  Քանաքեռ-Զեյթունի  բաժնում 1972 թ. ծնված Արթուր Մ.-ն դիմում էր ներկայացրել, որ անհայտ պայմաններում կորցրել է իր բջջային հեռախոսը:
Հուլիսի 23-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված  Գագիկ Ս.-ին:
Պարզվել է, որ նա, ս/թ հունիսի 7-ին, ժամը  09.30-ին, Դրոյի փողոցի թիվ 22/6 հասցեում գտնվող ինտերնետ ակումբից գողացել է Արթուր Մ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: