Անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթից հետո դիմել է փախուստի
13.07.2013 10:51
ՃՏ պատահարներ
Հուլիսի 12-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 4/6 շենքի դիմաց «Օպել» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի երիտասարդի և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: