Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ և դիմել փախուստի
26.11.2016 11:58
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.40-ին, Երևանի Առաքելյան փողոցի թիվ 1/1 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ՝ 1993 թ. ծնված Աննա Գ.-ին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժինը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: