Անհեռանկար «արկածներ»` աշխատանքային առաջին օրը
Մայիսի 24-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1988 թ. ծնված Վահագն Խ.-ն բռնել է իր բենզալցակայանից գողություն կատարած անձին, որը գտնվում է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ավտոլվացման կետում:
Վահագն Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 23-ի առավոտյան Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող իր բենզալցակայանում որպես լիցքավորող աշխատանքի է ընդունել 1991 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ին, որը վերցնելով 1 օրվա վաճառքից գոյացած գումարը` 80.000 դրամը, դիմել է փախուստի, սակայն ինքը նրան հայտնաբերել և հետ է վերցրել ամբողջ գումարը:
Ալեքսանդր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: