ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է անհետ կորածի դին

Ապրիլի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանը։
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների, ԱԻՆ փրկարար ծառայության և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցների որոնողական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 13.15-ին, Երևան-Իջևան ճանապարհին՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Վիրաբյանի ջրահեղձ դին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: