Հայտնաբերվել է անհետ կորածի դին
13.06.2020 17:54
Անհետ կորածի հայտնաբերում
Հունիսի 13-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Գարեգին Մարկոսյանը։
Նույն օրը, ժամը 19.26-ին, ոստիկանությունում Իրինդ գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ իրենց կողքի հողամասում կախված տղամարդ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են ընկուզենուց կախված, որպես անհետ կորած որոնվող Գարեգին Մարկոսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: