ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը

05.05.2013 12:54 Ընտրություններ

Ավան վարչական շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասի մետաղյա կնքված պահարանը 05.05.2013 թ., ժամը 07:30-ին, սահմանված կարգի համաձայն ոստիկանության ծառայողների կողմից հանձնվել է թիվ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ա. Մ-ին., որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
05.05.2013 թ. ժամը 08:00-ին հանձնաժողովի նախագահ Ա. Մ.-ի կողմից հայտնաբերվել է, որ դրոշմակնիքը բացակայում է: 
Պարզվել է, որ կնիքը թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել:
05.05.2013 թ. ժամը 08:15-ին կնիքը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը տրամադրել է, և ժամը 08:20-ին թիվ 1/08  ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը: