ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

10.10.2012 15:41 Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի 10.10.2012 թ. համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե Քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ում «Հարսնաքար»-ի գործով քննչական խմբի անդամ Ռուբեն Վարդանյանը բռնություն է գործադրել Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Թղթակցին Եգորյանը փոխանցել է, որ քննիչը իրեն հրել է քննչական գործողությանը մի քիչ ուշացումով ներկայանալու համար:
Սկսենք նրանից, որ փաստաբան Եգորյանին որևէ քննչական գործողության ոչ ոք չի հրավիրել, որպեսզի ուշանար կամ` ոչ: Ավելին` այս ամբողջ աղմուկը ոչ մի առնչություն չունի «Հարսնաքար»-ի գործի հետ:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում` նորածնի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2012 թ. հոկտեմբերի 8-ին հարցաքննության է հրավիրվել հիշյալ գործով կարևոր վկաներից մեկը, որը ներկայացել է փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ, ընդ որում, միայն նրան էր լիազորել ներկայացնելու իր շահերը:
Քննչական գործողության ընթացքում, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` քրեական գործում փաստաբանի ներգրավման ընթացակարգը, Լուսինե Հակոբյանը քննիչին հայտարարել է, որ իր գործընկեր Տիգրան Եգորյանը նույնպես ցանկանում է մասնակցել քննչական գործողությանը, ու պահանջել է, որ նրան թույլատրվի բարձրանալ քննիչի աշխատասենյակ: Քննիչը, նկատի ունենալով, որ վկայի` փաստաբանի հետ քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու իրավունքն արդեն իսկ ապահովված է, մերժել է քննչական գործողությունն անհարկի ձգձգելու և խոչընդոտելու միտում հետապնդող Լուսինե Հակոբյանի պահանջը:
Տեսնելով, որ իր «ցանկությունը» չի կատարվում` Տիգրան Եգորյանն այդ ընթացքում խաբեությամբ` ինչ-որ փաստաթուղթ հանձնելու պատրվակով, անցագիր է ստացել Քննչական գլխավոր վարչության քարտուղարության աշխատակցի միջոցով և սահմանված անցագրային կարգը շրջանցելով` խաբեությամբ մտել է ՔԳՎ շենք, բարձրացել ՀԿԳ քննության վարչության հարկաբաժին, առանց թույլտվության մտել քննիչի աշխատասենյակ և անվայել պահվածք դրսևորելով, խոչընդոտելով քննչական գործողության ընթացքը` քննիչից բացատրություն պահանջել, թե ինչու թույլ չեն տվել, որ ինքը վերև բարձրանա: Քննիչը Եգորյանից պահանջել է չխոչընդոտել քննչական գործողության ընթացքը և դուրս գալ աշխատասենյակից: Եգորյանը նախ մերժել է պահանջը, ապա, այնուամենայնիվ, դուրս է եկել սենյակից ու հեռացել ՔԳ վարչությունից` այդպես էլ որևէ փաստաթուղթ քարտուղարություն չհանձնելով:
Տիգրան Եգորյանի` փաստաբանին անհարիր պահվածքի պատճառով խաթարվել է քննչական մարմնի աշխատանքը, չի կայացել առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կարևոր վկայի հարցաքննությունը:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ղեկավարությունն այս տգեղ միջադեպի առնչությամբ արդեն իսկ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և ներկայացնելով փաստերը` խնդրել Պալատում քննարկման առարկա դարձնել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի գործողությունները, լուծել նրանց կարգապահական պատասխանատվության հարցը` հիմք ընդունելով նաև, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ փաստաբանների պալատի միջև 8.02.2012 թ. կնքված հուշագրի համաձայն` համագործակցության առարկայի մեջ մտնում է նաև վարքագծի կանոնների պահպանման ապահովումը:
Իսկ մեզ մնում է հավելել, որ մասնավորապես «Հարսնաքար»-ի գործի շրջանակներում Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը առաջին անգամը չեն անհիմն ու անփաստարկ հայտարարություններով թյուրիմացության մեջ գցում հասարակությանը:
Փաստաբանների այս զույգը նույնպիսի աղմուկ բարձրացրել էր նաև Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ և իրենց` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու հարցում: Նրանց առաջարկվել էր` գործելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, Գառնիկ Ավետյանից վերցնել նախաքննական մարմնին հասցեագրված դիմում` իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, ինչին կհաջորդեր իրավահաջորդի ներկայացուցիչների ճանաչման հարցի լուծումը: Սակայն փաստաբանները Ավետյանին իրական իրավաբանական օգնություն ցուցաբերելու փոխարեն, նախընտրելով էժանագին ինքնագովազդի ճանապարհը, հրաժարվել էին արձագանքել գործի վարույթն իրականացնող մարմնին, որը, օրենքի շրջանակներում, այս հարցերը լուծեց տառացիորեն մեկ օրվա ընթացքում:
Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը աղմուկ բարձրացրին նաև այս տարվա օգոստոսին` հայտարարելով, թե նախաքննական մարմինը չի տրամադրում «Հարսաքար»-ի գործով նյութերը, երբ իրականում իրենք, անտեսելով հրավերը, օգոստոսի 1-ին չէին ներկայացել ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն, դրանից հետո էլ  չէին պատասխանել հեռախոսազանգերին ու չէին տեղեկացրել չներկայանալու պատճառը…
Թե առաջիկայում ինչ նոր «դրսևորումներ» կունենան այս փաստաբանները, դժվար է ասել: Համենայնդեպս, մենք միշտ պատրաստ ենք հասարակությանը ներկայացնել զուտ փաստերն ու իրողությունները:


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն