ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անձեռնմխելիությունը խախտողը՝ օրենքի առաջ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 6-ին, ժամը 11-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 25 շենքի բակից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արամ Ն.-ն, ով հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: