Հետախուզվողը հայտնաբերվեց Բազումի անձնագրային բաժանմունքում
21.11.2018 13:56
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները համագործակցելով անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ, նոյեմբերի 20-ին, ժամը 15.35-ին, Վանաձոր քաղաքի Բազումի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել են 1981 թ. ծնված Հայկ Մ.-ին, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզային վարչության թիվ 2 ոստիկանության բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 157 հոդվածի (ալիմենտներից չարամտորեն խուսափելը) 1-ի մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: