ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անձնագրային բաժանմունքներում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Անձնագրային բաժանմունքներում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի ՔՀԲ և ԱՎՎ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 77-ամյա Լաուրա Վ.-ն, որը 2010 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՌԴ ԴԱԾ ծառայողների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:


***

Ոստիկանության Բազումի բաժնի և ԱՎՎ Բազումի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Բազումի անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Արման Գ.-ն, որը 2018 թ. սեպտեմբերի 13-ից ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: