Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
10.03.2022 12:29
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Մուշի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Միխայիլ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: