ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անճշտությունների պարզաբանում՝ հիմքերի հրապարակումով

05.05.2013 20:02 Ընտրություններ
www.aravot.am, www.slaq.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն՝ Քոչարի 18 շենքի թիվ 93 բնակարանում գրանցված է  9-ը, իսկ Սունդուկյան 21 շենքի 22 բնակարանում` 8 անձ:
Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեներում հաշվառված բոլոր անձինք հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան՝ 1999 թ-ից սկսած :
Կից ներկայացվում են քաղաքացիների հաշվառման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի: