ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման և ընտրական օրենսդրության բարեփոխման բնագավառներում

Աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման և ընտրական օրենսդրության բարեփոխման բնագավառներում
Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի հերթական 58-րդ լիագումար նիստում ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության գնահատման 3-րդ փուլում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցը: 
Ստրասբուրգից տեղեկացնում են, որ ըստ նիստում ընդունված որոշման՝ վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը: