Նաև անուշադրությունն է ծնում գողություն
03.09.2014 11:47
Գողություն
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 12 տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գևորգ Թ.-ին: Պարզվել է, որ նա օգոստոսի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, օգտվելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հրուշակեղենի արտադրամասի աշխատողների անուշադրությունից` արտադրամասից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: