ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անչափահասներին թմրամիջոցներից զերծ պահելու նպատակով զրույց-հանդիպումներ դպրոցներում

Անչափահասներին թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից զերծ պահելու նպատակով ոստիկանությունը մարտի 7-ից ուսումնական հաստատություններում սկսել է հանդիպում-զրույցների միամսյակ:
Անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամոլությունը և թմրանյութերի անօրինական շրջանառությունն առավելագույնս սահմանափակելու նկատառումով ապրիլի 1-ին քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների ծառայողները հանրակրթական դպրոցներում կանխարգելիչ զրույց-հանդիպումներ անցկացրին։
Ոստիկանները անչափահասների հետ զրուցեցին թմրամոլության հետևանքների մասին: Բացատրեցին, թե ինչու և ինչպես է թմրակախվածություն առաջանում: Խոսեցին թմրամոլության հետևանքով ձեռք բերվող հիվանդությունների մասին, ինչպես և ծանոթացրին թմրամիջոցների անօրինական շրջանառության համար նախատեսվող քրեաիրավական նորմերին։
Հանդիպումներն անցան հարցուպատասխանի ձևով:
Նման կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: