ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին անվադողեր գողացողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.10.2018 17:20 Գողություն
Ոստիկանները հայտնաբերեցին անվադողեր գողացողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Արցախի փողոցի մի բնակչուհի ու հայտնել, որ նախորդ օրվա ժամը 20.30-ից մինչև սեպտեմբերի 19-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի չորս անիվները:
Քաղաքացու նշած հասցե մեկնեց օպերատիվ խումբ և տուժողից հաղորդում վերցրին։
Դեպքի առթիվ նախապատրաստվեցին նյութեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժանմունքում ստացված օպերերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ անվադողերը գողացել են 23-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը և 19-ամյա Աշոտ Բունիաթյանը։ Հոկտեմբերի 24-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրանք խոստովանական բացատրություն տվեցին, որ սեպտեմբերից մինչ օրս Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են ավտոմեքենայի անիվների 9 գողություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: